Գլխավոր ՇոուԲիզ «Իմ Սիրուն Սիրուշոն ինձ էլ տարավ գեղեցիկ հիշողությունների ու դեռահասության տարիներ». Նազենի...

«Իմ Սիրուն Սիրուշոն ինձ էլ տարավ գեղեցիկ հիշողությունների ու դեռահասության տարիներ». Նազենի Հովհաննիսյանը Սիրուշոյի հետ լուսանկար է հրապարակել

3393
0

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն արխիվային լուսանկար է հրապարակել երգչուհի Սիրուշոյի հետ։

Instagram-ում հրապարակված լուսանկարի մեկնաբանություններում Նազենին գրել է. «Իմ Սիրուն Սիրուշոն ինձ էլ տարավ գեղեցիկ հիշողությունների ու դեռահասության տարիներ։ Բայց դե դունչս վկա, կամքս ինձնից առաջ ընկած երևում է։ Սիրուշոն իր փոքր ու պայծառ տարիքում նույնքան գեղեցիկ ու տաղանդավոր, ինչպես որ հիմա, բայց հիմա նաև անչափ կանացի»։