Գլխավոր Լուրեր Մամուլ Բոլոր դպրոցների տնօրենները պետք է ազատվեն աշխատանքից. «Ժամանակ»

Բոլոր դպրոցների տնօրենները պետք է ազատվեն աշխատանքից. «Ժամանակ»

1338
0

«Ժամանակ» թերթը գրում է.

«Գիտության և կրթության նախարար Արայիկ Հարությունյանը հրահանգ է իջեցրել մարզպետներին, ըստ որի՝ բոլոր դպրոցների տնօրենները պետք է ազատվեն աշխատանքից: Մարզպետներն էլ հրահանգին հնազանդ իրենց մոտ են կանչում դպրոցների տնօրեններին և նրանց աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու առաջարկ են անում՝ սպառնալով, որ դիմում չգրելու դեպքում իրենցով կզբաղվեն իրավապահները:

Պատճառաբանությունն այն է, որ իրենք ծառայել են ՀՀԿ-ական իշխանությանը: Իշխանությունը «Իմ քայլին» ծառայողների բանակ է ստեղծում՝ չվստահելով նախկիններին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: