Չեմպիոնների լիգայի եզրափակիչի առաջին մասնակիցը «Լիվերպուլն» է: Մերսիսադյան ակումբը երեկ անհնարինը արեց՝ 4:0 հաշվով հաղթելով «Բարսելոնային»:
Ահա, թե ինչպես էին անգլիական ակումբ ֆուտբոլիստները, մարզիչները երկրպագուների հետ տոնում իրենց հաջողությունը: «Լիվերպուլը» 2-րդ տարին անընդմեջ է դուրս գալիս վճռորոշ փուլ:
Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում հունիսի 1-ին:
«Լիվերպուլը» ՉԼ պատմության մեջ 4-րդ թիմն է, որ հաջորդ փուլ է դուրս գալիս առաջին խաղում խոշոր հաշվով կրած պարտությունից հետո: