Գլխավոր Քաղաքական 2020 թ. մեքենաների մաքսատուրքը բարձրանում է, էլեկտրամոբիլ թող ներկրեն. Նիկոլ Փաշինյան

2020 թ. մեքենաների մաքսատուրքը բարձրանում է, էլեկտրամոբիլ թող ներկրեն. Նիկոլ Փաշինյան

883
0

Մենք պետք է առաջ գնանք, մեքենաների տուրքը բարձրանում է, էլեկտրամոբիլ թող ներկրեն: Այս մասին այսօր վարչապետի պաշտոնում մեկ տարի աշխատելու ամփոփիչ ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

2020 թ. հունվարի 1-ից ԵԱՏՄ դրույքաչափերի ուժի մեջ մտնելուց հետո մի շարք ապրանքների մաքսատուրքեր բարձրանալու են, հատկապես շատ է քննարկվում ավտոմեքենաների դրույքաչափերի 4,5-6 անգամ բարձրացումը՝ կախված մեքենաների տարիքից:

Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե քննարկումներ չե՞ն լինելու Հայաստանի համար արտոնությունները երկարաձգելու հարցով, ասաց. «ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում դա շատ բարդ հարց է, որովհետև արդեն պայմանավորվածությունները կայացել են, և տուրքը պետք է բարձրանա»:

Միաժամանակ, վարչապետը ընդգծեց, որ կառավարությունը էլեկտրամոբիլների ներկրման դեպքում ազատում է ավելացված արժեքի հարկից:

«Գլոբալ առումով մենք այս հարցին պետք է պատասխանենք՝ մենք մեր երկիրը պատկերացնում ենք հին մեքենաների գերեզմանոց, թե պատկերացնում ենք մի երկիր, որտեղ սկսում են ի հայտ գալ էլեկտրամոբիլներ, էլեկտրական ավտոբուսներ և այդպես շարունակ:

Մենք անընդհատ ասում ենք՝ տեխնոլոգիական երկիր ենք ուզում ունենալ, մեր ընդդիմությունն ասում է՝ եկեք շարունակենք թոշակները թուղթ ու գրիչով տալ: Մենք առաջ պետք է գնանք, տուրքը բարձրանում է, էլեկտրամոբիլ թող բերեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: