Մայիսի 9-ին, ժամը 13:18-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աղձք գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի տանիքում կա քաղաքացու դի. տանիքից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Ա.Մ.-ի (ծնված 1984 թ.) դին իջեցրել են տանիքից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: