Գլխավոր Դեսից-դենից «Գահերի խաղի» դրվագում մոռացված սուրճի բաժակը միլիարդավոր դոլարներ են գնահատել

«Գահերի խաղի» դրվագում մոռացված սուրճի բաժակը միլիարդավոր դոլարներ են գնահատել

1607
0

Starbucks սրճարանների ցանցն 2.3 միլիարդ դոլարի անվճար գովազգի հնարավորություն է ստացել՝ «Գահերի խաղի» դրվագում մոռացված սուրճի բաժակի շուրջ առաջացած սկանդալի շնորհիվ, հաղորդում է CNBC-ն:

Խոսքը եզրափակիչ եթերաշրջանի 4-րդ դրվագի մասին է: Սերիալի երկրպագուները կադրում մոռացված պլաստիկ բաժակ են նկատել՝ Starbucks-ին նման լոգոտիպով: Հետագայում կադրը խմբագրվել է, իսկ «Գահերի խաղի» բեմադրող-նկարիչ Հաուկե Ռիխտերը հայտարարել է, որ բաժակը ոչ մի կապ չունի սրճարանների ցանցի հետ:

Այնուամենայնիվ, կադրում պատահական հայտնված բաժակի շուրջ առաջացած սկանդալը հանգեցրել է այն փաստին, որ Starbucks-ը և «Գահերի խաղը» ավելի քան 10.6 հազար անգամ միասին հիշատակվել են աշխարհի նորությունների ինտերնետ-ռեսուրսներով, հեռուստաալիքներով և ռադիոկայաններով, ասել է Hollywood Branded մարքեթինգային ընկերության ղեկավար Սթեյսի Ջոնսը: Հատուկ անցկացված մոնիթորինգը ցույց է տվել, որ ֆիլմի դրվագի պրեմիերայից ընդամենը երկու օր անց Starbucks-ը և «Գահերի խաղը» 193 հազար անգամ հիշատակվել են նորությունների կայքերում, ֆորումներում, բլոգներում և Twitter-ում:

Starbucks-ը դեռ չի մեկնաբանել իրավիճակը: Այնուամենայնիվ, ավելի վաղ, սերիալի գլխավոր հերոսուհիներից Դեյեներիսին մարմնավորող դերասանուհի Էմիլիա Քլարքի կողքին սուրճի բաժակի հայտնվելուց հետո, ընկերությունը Twitter-ում արձագանքել է. «Անկեղծորեն մենք զարմացած ենք, որ նա վիշապի խմիչք չի պատվիրել»: