Գլխավոր Լուրեր Պատահարներ Խոշոր ՃՏՊ Սարալանջում, մեքենան 20 մետրից գահավիժել է (տեսանյութ, լուսանկարներ)

Խոշոր ՃՏՊ Սարալանջում, մեքենան 20 մետրից գահավիժել է (տեսանյութ, լուսանկարներ)

987
0

Մայիսի 10-ին, ժամը 20:16-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Զոհրաբ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով նկարել է Սարալանջի փողոցում տեղի ունեցած խոշոր ավտովթարը: Նա գրել է, որ մեքենան 20 մետր բարձրությունից գահավիժել է:

Օգտատերը վարորդներին խորհուրդ է տվել շրջանցել Սարալանջը:

Տեղում է շտապօգնության մեքենան, աշխատում են ոստիկանական ուժեր: