Գլխավոր Սպորտ «Ռեալը» սկսել է բանակցությունները «Լիոնի» ֆուտբոլիստի տրանսֆերի համար

«Ռեալը» սկսել է բանակցությունները «Լիոնի» ֆուտբոլիստի տրանսֆերի համար

746
0

Armsport.am-ը գրում է.

«Լիոնի» պաշտպան Ֆերլան Մենդին կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»:

Այս մասին հայտնում է Marca-ն: Ըստ աղբյուրի՝ «սերուցքայինները» սկսել են ֆրանսիական ակումբի հետ 23-ամյա խաղացողի տրանսֆերի շուրջ բանակցությունները: Տեղափոխությունով ակտիվորեն հետաքրքրված է մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

Տրանսֆերի համար մադրիդյան գրանդը պատրաստ է վճարել 45 մլն եվրո:

Մենդին այս մրցաշրջանում մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով 3 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: