Գլխավոր Սպորտ Ադրբեջանի ԱԳՆ. «Մխիթարյանը կարող է խաղալ եզրափակիչում, պետք չէ քաղաքականությունը խառնել սպորտի...

Ադրբեջանի ԱԳՆ. «Մխիթարյանը կարող է խաղալ եզրափակիչում, պետք չէ քաղաքականությունը խառնել սպորտի հետ»

1148
0

VNews.am-ը գրում է.

դրբեջանի արտաքին գործերի նախարար Լեյլա Աբդուլայևան նշել է, որ «Արսենալի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղալ Եվրոպա լիգայի եզրափակիչում, որը տեղի է ունենալու Բաքվում:

«Ադրբեջանում մարզական շատ միջոցառումներ ու մրցաշարեր են անցկացվել, և շատ հայ մարզիկներ մասնակցել են դրանց: Սպորտն ու քաղաքականությունն առանձին բաներ են: Մխիթարյանը կարող է մասնակցել Եվրոպա լիգայի եզրափակիչին՝ անկախ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա քաղաքական կոնֆլիկտին», – նշել է Աբդուլայևան:

Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Արսենալը» խաղալու է «Չելսիի» դեմ: