Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոյին։
Ըստ Mundo Deportivo-ի՝ տեղափոխության գլխավոր կազմակերպիչը Խոսեպ Գվարդիոլան է։ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է տրանսֆերի համար հատկացնել 80 միլիոն եվրո, իսկ 26-ամյա ֆուտբոլիստին տարեկան վարձատրել 10 միլիոն եվրոյով։ Իսպանիայի հավաքականի անդամը «Ռեալում» տարեկան վաստակում է 6 միլիոն եվրո։
Իսկոն դեմ չէ ակումբային գրանցումը փոխելուն, քանի որ ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ։
Ընթացիկ մրցաշրջանում նա արքայական ակումբի կազմում մասնակցել է 30 հանդիպման, որոնցում խփել է 7 գոլ։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...