Գլխավոր Սպորտ «Մանչեսթեր Սիթին» 80 միլիոն է առաջարկում «Ռեալի» կիսապաշտպանի համար

«Մանչեսթեր Սիթին» 80 միլիոն է առաջարկում «Ռեալի» կիսապաշտպանի համար

0
1610

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոյին։

Ըստ Mundo Deportivo-ի՝ տեղափոխության գլխավոր կազմակերպիչը Խոսեպ Գվարդիոլան է։ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է տրանսֆերի համար հատկացնել 80 միլիոն եվրո, իսկ 26-ամյա ֆուտբոլիստին տարեկան վարձատրել 10 միլիոն եվրոյով։ Իսպանիայի հավաքականի անդամը «Ռեալում» տարեկան վաստակում է 6 միլիոն եվրո։

Իսկոն դեմ չէ ակումբային գրանցումը փոխելուն, քանի որ ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ։

Ընթացիկ մրցաշրջանում նա արքայական ակումբի կազմում մասնակցել է 30 հանդիպման, որոնցում խփել է 7 գոլ։