Գլխավոր Սպորտ Ռեալի ավագ Սերխիո Ռամոսը գոհ չէ, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացվում է...

Ռեալի ավագ Սերխիո Ռամոսը գոհ չէ, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացվում է Կիևում

2204
0

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը գոհ չէ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Կիևում անցկացնելու որոշումից:

Հանդիպումը, հիշեցնենք, կկայանա այսօր` մայիսի 26-ին, Կիևի «Օլիմպիական» ստադիոնում, որը 2016 թվականին հաստատվել է որպես եզրափակչի անցկացման վայր` առանց ընտրությունների պաշտոնական գործընթացի:

«Որոշ երկրներ հասնելը երբեմն ավելի բարդ է: Ես վստահ եմ, որ շատ երկրպագուներ կնախընտրեին, որ խաղը տանն ավելի մոտ լիներ:

Այսպիսի եզրափակիչներ կազմակերպելիս այս հանգամանքին կարելի էր ուշադրություն դարձնել»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում «AP»-ը:

Հիշեցնենք` «Լիվերպուլ»-«Ռեալ» եզրափակիչը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: