Գլխավոր Լուրեր Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ընտանիքի միջազգային օրվա առիթով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ընտանիքի միջազգային օրվա առիթով

0
1102

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ընտանիքի միջազգային օրվա առիթով: ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Սիրելի հայրենակիցներ. շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա առիթով:

Ձեր բոլորիդ ընտանիքներին մաղթում ենք առողջություն, երջանկություն, բարեկեցություն:

Սիրում ենք բոլորիդ, հպարտանում ենք բոլորովդ եւ խոնարհվում ենք բոլորիդ առաջ»:

Գրառմանը կից ՀՀ վարչապետը հրապարակել է լուսանկար իր կնոջ և երեխաների հետ: