Մադրիդի «Ռեալը» հաջորդ շաբաթ կհայտարարի սերբ հարձակվող Լուկա Յովիչի տրանսֆերի մասին, հաղորդում է իսպանական AS–ը։
21–ամյա խաղացողը վարձակալությամբ հանդես է գալիս Ֆրանկֆուրտի «Այնտրախտում»։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է պորտուգալական «Բենֆիկային»։ Արքայական ակումբը Յովիչի համար կվճարի 60 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Յովիչը բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, խփել 27 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...