Գլխավոր Լուրեր Պատահարներ Գեղարդի ճանապարհին մեքենան գլորվել է ձորը

Գեղարդի ճանապարհին մեքենան գլորվել է ձորը

681
0

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 16-ին, ժամը 08:07-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գեղարդի վանք տանող ավտոճանապարհին՝ «Գեղարդի առյուծ» կոթող-ուղենիշի մոտակայքում, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: