Գլխավոր Սպորտ Հայտնի է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբը

Հայտնի է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբը

1207
0

Brand Finance ընկերության մասնագետները գնահատել են աշխարհի առաջատար ֆուտբոլային ակումբները որպես բրենդ, հասկանալու համար, թե ակումբը ինչ արժեքայնություն ունի որպես ապրանքանիշ:

Ըստ գնահատման տվյալների, ամենաթանկ ֆուտբոլային բրենդ է համարվել Մադրիդի «Ռեալը»: Այս ապրանքանիշը արժի 1,6 միլիարդ եվրո: Մեկ տարվա ընթացքում ակումբը որպես ապրանքանիշ ամրապնդել է իր դիրքերը, թանկանալով 27%-ով, առաջ անցնելով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» որը նախորդ տարվա առաջատարն էր:

«ՄՅՈւ»-ի բրենդային արժեքը կազմել է 1,4 միլիարդ եվրո: Մասնագետները կարծում են, որ արքայական ակումբի դիրքերի ամրապնդմանը նպաստել են ընթացիկ սեզոնին թիմի նվաճումներն ու մարզական հաջողությունները: «Ռեալը» նվաճել է եվրոպական գլխավոր ակումբային առաջնության` Չեմպիոնների Լիգայի գավաթը:

Բացի այդ, ակումբն առաջին անգամ աշխարհում հաղթահարեց 750 միլիոն եվրոյի եկամտի սանդղակը` 2017/2018 թթ: Լավագույն եռյակը եզրափակում է կատալոնական «Բարսելոնան», որի արժի 1,39 միլիարդ եվրո: Ցանկում են նաև «Բավարիան», «Մանչեսթեր սիթին»: