Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի անցնելուց հետո կանխատեսվում է, որ տուգանքներից գոյացող գումարները կնվազեն 2.7 մլրդ դրամով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին մայիսի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը:
«Եթե կոպիտ ասենք, այս 2.7 մլրդ դրամը փոխարինվում է բալով: Դա արդեն պետական հոգածության խնդիր է, և պետբյուջեից անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն համապատասխան միջոցներ ոստիկանությունում համապատասխան ծախսերն իրականացնելու համար»,- ասաց Խաչատրյանը:
Պատգամավորը նշեց, որ բալային համակարգով առավելագույն տուգանքի չափը, ներկայիս 500 հազար դրամի փոխարեն, լինելու է 29 հազար դրամ: Նրա խոսքով` այս փոփոխության միջոցով կբարձրանա երթևեկության անվտանգության մակարդակը:
«Երթևեկության անվտանգության մակարդակը կբարձրանա, որովհետև այս համակարգով վարորդները վտանգի տակ են դնում տրանսպորտային միջոցներ վարելու իրենց իրավունքը»,- նշեց պատգամավորը:
Կառավարությունը մայիսի 16-ի նիստում հավանություն տվեց «Վարչականիրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներկատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀկառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Ըստ նախագծի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդականվկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր. ճանապարհայիներթևեկության կանոնների խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտումկատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակովհանվելու են տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները:
Օրենքի նախագիծն ուժի մեջ կմտնի Ազգային ժողովի ընդունումից 6 ամիս անց: