Գլխավոր Սպորտ Անգլիական ֆուտբոլային ակումբը Ուսամա Բեն Լադենի ընտանիքից պարտքով գումար է վերցրել

Անգլիական ֆուտբոլային ակումբը Ուսամա Բեն Լադենի ընտանիքից պարտքով գումար է վերցրել

1148
0

Անգլիական «Շեֆֆիլդ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը 3,5 միլիոն եվրո վարկ է վերցրել «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման նախկին ղեկավար Ուսամա Բեն Լադենի ընտանիքից։

Լոնդոնի բարձր դատարանում տեղի ունեցած լսումների ժամանակ ներկայացվել են այդ մասին վկայող ապացույցներ։

Նշենք, որ դատական հայցը հարուցվել է այն պատճառով, որ ակումբի հանդեպ սեփականատիրական իրավունքները վիճարկում են համասեփականատերեր Քեյվին Մաքքեյբն ու Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամներից արքայազն Աբդուլլա բեն Մոսահադ բեն Աբդուլազիզ ալ-Սաուդը։

Արքայազնի փաստաբան Անդրեաս Գլեդհիլը հայտարարել է, որ գումարը տրամադրվել է Բեն Լադենների ընտանիքի ներկայացուցիչներից մեկի կողմից։

Փաստաբան Գլեդհիլը հայտարարել է նաև, որ Մաքքեյբն իմացել է այդ գումարի ծագման մասին, թեև վերջինս հերքում է դա։