Գլխավոր ՇոուԲիզ «Եվրատեսիլ 2019»․ Թել Ավիվում մեկնարկել է մրցույթի եզրափակիչը (ուղիղ եթեր)

«Եվրատեսիլ 2019»․ Թել Ավիվում մեկնարկել է մրցույթի եզրափակիչը (ուղիղ եթեր)

1966
0

Թել Ավիվում մեկնարկել է «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթի եզրափակիչը։ Հաղթանակի համար մրցում են 26 պետության ներկայացուցիչներ։ Երկու կիսաեզրափակիչների արդյունքում, որոնք տեղի են ունեցել մայիսի 14-ին եւ 16-ին, մրցույթի եզրափակիչ են անցել Ռուսաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Նիդերլանդների, Ալբանիայի, Շվեդիայի, Ադրբեջանի, Դանիայի, Նորվեգիայի, Շվեցարիայի, Մալթայի, Հունաստանի, Բելառուսի, Սերբիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Չեխիայի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Սան-Մարինոյի եւ Սլովենիայի ներկայացուցիչները։

Բացի նրանցից մրցույթի եզրափակչում ելույթ կունենան «մեծ հնգյակի» ներկայացուցիչները, որոնք չեն մասնակցում ընտրության փուլին։ Դրանք են Գերմանիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան եւ Իտալիան։ Եզրափակիչ է միանգամից անցել նաեւ Իսրայելի ներկայացուցիչը։

Ինչպես կանխատեսել են բուքմեյքերները մրցույթի ֆավորիտը Դունկան Լոուրենսն է Նիդերլանդներից, որը Arcade երգով անցավ մեծ-եզրափակիչ։ Նրան մրցակից կարող է համարվել Յոն Լունդվիկը՝ Too Late For Love երգով։

Եզրափակչում սպասվում է նաեւ Մադոննայի ելույթը, որը 135 հոգուց բաղկացած իր թիմով մեկնել է Թել Ավիվ։ Երգչուհին մեկնել է միլիարդատեր Սիլբան Ադամսի սեփական ինքնաթիռով, որին հասցրել են լուսանկարել պապարացիները։ Ընդհանուր ծախսը գնահատվում է մեկ միլիոն դոլարից ավել։

Ցավոք սրտի, Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը եզրափակիչ չանցավ։