Գլխավոր Քաղաքական Վարչապետը կոպտագույն ձևով միջամտում է դատական իշխանության գործունեությանը․ Արթուր Ղազինյան

Վարչապետը կոպտագույն ձևով միջամտում է դատական իշխանության գործունեությանը․ Արթուր Ղազինյան

0
870

Կոչ եմ անում քաղաքացիներին ձեռնպահ մնալ էքտրիմիստական գործողություններից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ վաղը բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը փակելու վերաբերյալ։

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Կոչ եմ անում մեր քաղաքացիներին ձեռնպահ մնալ էքտրիմիստական գործողություններից, պահպանել քաղաքացիական զգոնություն, մնալ ՀՀ օրենսդրության սահմաններում և չտրվել սադրանքների։

ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում է իշխանությունների բաժանումը և իշխանության թևերի անկախությունը, զսպումների և հակակշիռների համակարգը։

ՀՀ գործադիր իշխանության ղեկավարն իր այսօրվա կոչով առերևույթ խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման սկզբունքը, կոպտագույն ձևով միջամտելով դատական իշխանության գործունեությանը։

ու ազգային ինստիտուտների անվտանգությունը և նրանց բնականոն գործունեությունը»։