Գլխավոր Լուրեր Գագիկ Հարությունյանը հրատապ նիստ է հրավիրել

Գագիկ Հարությունյանը հրատապ նիստ է հրավիրել

0
1909

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում սկանդալային գրառում է կատարել, նշելով, որ սկսում է հեղափոխության երկրորդ փուլը և հորդորել է բոլորին վաղ առավոտից փակել բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը:

Դատական համակարգում կարծես թե արդեն խուճապ է և վարչապետի հայտարարությունն այդքան էլ լավ չի ընդունվել:

Armdaily.am-ը փորձել է մեկնաբանություն ստանալ նաև ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանից, սակայն նա իմանալով, որ լրագրող է իրեն զանգահարում, ասել է, որ չի կարող խոսել որևէ բանի մասին, քանի որ նիստի է: Այս խոսքերից հետո նա անմիջապես անջատել է հեռախոսը և լրագրողը հնարավորություն չի ունեցել ճշտելու՝ արդյո՞ք նիստը կապված է Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների ելքերն ու մուտքերը փակելու հորդորի հետ:

Սակայն Armdaily.am-ին հաջողվել է ճշտել, որ ԲԴԽ-ն արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու վարչապետի հորդորը:

Մանրամասները՝ այստեղ