Tert.am-ը գրում է.
Ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են Երևան եկող՝ ԱՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան ապօրինի զենք լինելու կասկածով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ով այս պահին դեպքի վայրում է՝ Վիտալի Բալասանյանի մոտ:
«Մեքենան ցանկանում էին խուզարկել, սակայն որևէ փաստաթուղթ կամ թույլտվություն չունեին, դրա համար Բալասանյանը չի թույլատրել խուզարկել, և սպասում ենք, մինչև թույլտվությունը կբերեն խուզարկելու»,-ասաց նա:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունենում «Հարսնաքար» ռեստորանային ճանապարհի մոտ:
Վիտալի Բալասանյանը ևս տեղեկացրեց, որ մի կես ժամ է՝ սպասում են: «Ոստիկանները ասել են, որ ինֆորմացիա ունենք, որ ապօրինի զենք ու զինամթերք կա, սպասում ենք համապատասխան գրությանը, ովքեր են հանձնել ինչի համար, որ խուզարկեն»,-ասաց նա:
Ոստիկանները փորձեցին բանակցել Վիտալի Բալասանյանի հետ, որպեսզի վերջինս թույլ տա զննել մեքենան, սակայն նա չհամաձայնեց:
Դեպքի վայր ժամանեց նաև «Հանրապետական» կուսակցության անդամ Դավիթ Շահնազարյանը, ով կոչ արեց ամեն ինչ օրենքով անել: «Զննությունը անօրինական է, գնացեք դատարանի որոշում բերեք»,-ասաց նա:
https://www.facebook.com/HrantBek/videos/10218444990575775/