Գլխավոր Լուրեր Պատահարներ Ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները տարհանել են ուղևորներին և մարել են տրոլեյբուսի հրդեհը

Ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները տարհանել են ուղևորներին և մարել են տրոլեյբուսի հրդեհը

1271
0

Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները մարել են կայծակի հարվածից Չարբախում այրվող 15 համարի տրոլեյբուսի հրդեհն ու տարհանել ուղևորներին:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Բազմիցս են զինվորականները ապացուցել, որ նաև փրկարարներ են:

Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են ուղևորներին տարհանել և հրդեհը մարել:

Երեք օր առաջ էլ Վ.Սարգսյանի անվան ՌՀ-ի սաները և բուժ ծառայության պետը փրկել էին Զինուժ ծրագրի օպերատորի կյանքը»,- գրել է Հովհաննիսյանը: