Գլխավոր Իրավական Հափշտակություն հյուրանոցում. տեսախցիկի օբյեկտիվում երեւացող անձին որոնում են

Հափշտակություն հյուրանոցում. տեսախցիկի օբյեկտիվում երեւացող անձին որոնում են

823
0

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հյուրանոցային համալիրում առերեւույթ հափշտակություն կատարած անձի ինքնությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության Աջափնյակի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2019թ. փետրվարի 21-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Շիրազի փողոցում գործող հյուրանոցներից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը գումար է հափշտակել: