ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կժամանեն տարածաշրջան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Մայիսի վերջին տարածաշրջանային այց են կատարելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այցի ընթացքում լինելու են Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում: Քննարկվելու են առաջիկա քայլերն ու ծրագրերը, բայց մանրամասներ չեմ կարող հայտնել այս պահին»,- ասաց Նաղդալյանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանկարգավորմամբ զբաղվող միջնորդական միակ ձևաչափն է: Համանախագահներն ենՌուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը, Ֆրանսիան ներկայացնող Ստեֆան Վիսկոնտին ևԱՄՆ–ը ներկայացնող Էնդրյու Շոֆերը: