«Արսենալի» պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու Եվրոպա լիգայի եզրափակչին:
«Ցավով տեղեկացնում ենք, որ Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի «Չելսիի» հետ Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին:
Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք բոլոր տարբերակները, որպեսզի Մխիթարյանը մասնակցի խաղին, բայց ֆուտբոլիստի և ընտանիքի հետ քննարկելով իրավիճակը՝ համատեղ որոշում ենք կայացրել, որ նա չի մեկնելու խաղին:
Մենք ՈՒԵՖԱ-ին ուղղված նամակում մեր խորը մտահոգությունն ենք հայտնել ստեղծված իրավիճակի շուրջ: Մխիթարյանը առանցքային խաղացող էր մեզ համար եզրափակչի ճանապարհին, ու սա մեծ կորուստ է մեզ համար:
Մենք ցավում ենք նաև, որ խաղացողը բաց է թողնելու կաևորագույն եվրոպական եզրափակիչը նման հանգամանքներում, քանի որ սա հազվադեպ երևույթ է ֆուտբոլիստի կարիերայում:
Միկին շարունակելու է մեզ հետ մասնակցել խաղի նախապատրաստությանը, մինչև որ թիմը հանգստյան օրերին կմեկնի Բաքու»,-նշվում հաղորդագրությունում: