Armsport.am-ը գրում է.
Եվրոպական ֆուտբոլային միությունը (ՈւԵՖԱ) զգուշացրել է «Արսենալին» այն մասին, որ լոնդոնյան ակումբը խնդիրներ կունենա, եթե թիմի երկրպագուները Եվրոպա լիգայի՝ Բաքվում կայանալիք եզրափակչում բողոքի ակցիաներ իրականացնեն ՈւԵՖԱ-ի դեմ, գրում է Mirror-ը:
ՈւԵՖԱ-ում վախենում են, որ «Արսենալի» երկրպագուները, գոհ չլինելով Հենրիխ Մխիթարյանի բացակայությունից, կարող են Բաքվում պաստառներ պարզել՝ ընդդեմ ՈւԵՖԱ-ի:
Այս պատճառով, ՈւԵՖԱ-ի աշխատակիցներն ուշադրությամբ կհետևեն «զինագործների» երկրպագուներին ու կֆիքսեն բողոքի ցանկացած դրսևորում՝ ակումբի դեմ պատժամիջոցներ ձեռնարկելու համար:
Հիշեցնենք՝ Մխիթարյանը հրաժարվել է մեկնել Բաքու, իսկ «Արսենալի» մի խումբ երկրպագուներ առաջարկել էին նրա լուսանկարով դիմակներ պատրաստել ու խաղի ընթացքում կրել դրանք: Նրանք առաջարկում էին ֆլեշմոբ իրականացնել եզրափակիչ խաղի 7-րդ և 77-րդ րոպեներին: