Գլխավոր Լուրեր Պատահարներ Հրշեջները մարել են Հանրապետական մարզադաշտի մոտ բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Հանրապետական մարզադաշտի մոտ բռնկված հրդեհը

1323
0

Հ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 27-ին, ժամը 15:10-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի մոտակայքում գտնվող կիսաքանդ շինությունում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 15:35-ին, մարվել՝ 15:41-ին: Այրվել են շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ) և շինության տարածքում՝ խոտածածկույթ (մոտ 500 քմ):