Գլխավոր Լուրեր Հիմա բիզնեսմեն եմ, նոր իշխանությունների հետ նորմալ հարաբերություններ ունեմ. Սամվել Ալեքսանյան

Հիմա բիզնեսմեն եմ, նոր իշխանությունների հետ նորմալ հարաբերություններ ունեմ. Սամվել Ալեքսանյան

0
1275

Չկա նման բան, գնացեք ճշտեք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ խոսելով Վիճակագրական կոմիտեի այն տվյալների մասին, թե  հեղափոխությունից հետո ավելի քիչ հարկ է վճարվել, քան նախորդ իշխանության ժամանակ:

«Առաջ եղել է մեկ ֆիրմա, հիմա 7 ֆիրմա է, 2018թ. բաժանվել է: Ես հիմա չգիտեմ՝ ինչքան ենք վճարել հարկ, բայց գնացեք, նայեք, կտենաք, որ նորմալ հարկեր ենք վճարել»,- ասաց նա:

Հարցին՝ քանի որ հիմա պատգամավոր չեք, կարո՞ղ ենք ասել, որ հիմա գործարար եք, նա պատասխանեց. «Հիմա բիզնեսմեն եմ»: Նա նշեց, որ իր հարաբերությունները նոր իշխանությունների հետ «նորմալ են»: