Գլխավոր Սպորտ Գրանիտ Ջակա․ «Մխիթարյանի որոշումն արժանի է հարգանքի»

Գրանիտ Ջակա․ «Մխիթարյանի որոշումն արժանի է հարգանքի»

1318
0

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական Եվրոպա լիգայի եզրափակիչ «Չելսիի» հետ խաղից առաջ խոսել է իր թիմակից, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու մասին։ նրա խոսքով՝ Մխիթարյանին որևէ մեկն իրավունք չունի մեղադրելու։

«Նա մեզ ասել է իր որոշման մասին ու մենք քաջալերել ենք նրան։ Իհարկե հիասթափեցնող են նման իրավիճակները, որ մեր թիմակիցը մեզ հետ չի լինելու։ Նա հիանալի խաղընկեր է, արտակարգ մարդ՝ խաղադաշտից դուրս։ Մենք կանենք ամեն ինչ, որ հաղթենք գավաթը նրա համար։

Մենք խոսել ենք դրա մասին, ոչ այնքան շատ, իհարկե, դա մեր խնդիրը չէ։ Բայց նա որոշում է կայացրել, ու մենք պարտավոր ենք հարգել այն։ Մենք ջանք չենք խնայելու հաղթանակը նրան նվիրելու համար», – Ջակայի խոսքը մեջբերում է Football London-ը։