Գլխավոր Սպորտ Պայմանավարված խաղեր Իսպանիայում. ձերբակալվել է «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը

Պայմանավարված խաղեր Իսպանիայում. ձերբակալվել է «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը

849
0

armfootball.com-ը գրում է․

Իսպանական ոստիկանությունը է հետաքննություն է սկսել՝ կապված Սեգունդայի 2018-19 մրցաշրջանի 40-րդ տուրի «Ուեսկայի» և «Հիմնաստիկի» մասնակցությամբ հանդիպման հետ։

Խաղից առաջ «Ուեսկան» արդեն ապահովել էր տեղը Պրիմերայում, իսկ մրցակիցը պայքարում էր Սեգունայից դդուրս չմնալու համար։ Իրավապահների ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ, անկախ թիմերի միջև եղած 29 միավորի հեռավորությունից ու կարգերի տարբերությունից, հետնապահի օգտին խաղադրույքների քանակն աննախադեպ շատ է եղել։ Այն կատարել են հատկապես Ուկրաինայից և Ասիայից։

Ոստիկանությունը նաև այլ հանդիպումների հետ կապված լուրջ կասկածներ ունի։ Այժմ արդեն ձերբակալվել են Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռաուլ Բրավոն, ում կասկածում են պայմանավորվածությունը կազմակերպելու մեջ, «Վալյադոլիդի» կիսապաշտպան Բորխա Ֆերնանդեսը, «Դեպորտիվոյի» պաշտպան Ինյագո Լոպեսն ու այլ խաղացողներ։ Ձերբակալվածների թվում է նաև «Ուեսկայի» բժշկական անձնակազմի շտաբի պետը։