Գլխավոր Սպորտ Նիկոլ Փաշինյանը իր զորակցությունն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին

Նիկոլ Փաշինյանը իր զորակցությունն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին

0
1182

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Աստանայից վերադառնալով՝ հեռախոսազրույց ունեցա Հենրիկ Մխիթարյանի հետ եւ զորակցությունս հայտնեցի՝ «Արսենալ»-«Չելսի» այսօրվա խաղից առաջ, որին Հենրիկը չի կարողանա մասնակցել Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով։

Հենրիկին ասացի, որ հիանում ենք իրենով եւ հպարտանում։ Ամբողջ հոգով եւ ամբողջ սրտով իր հետ ենք ու իր կողքին»։