ՀՀ ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում չհաստատեց Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`փակ ընտրությունը կայացել է մայիսի 29-ին:
Քվեարկությանը 131 պատգամավորից մասնակցել է 88-ը: 88 քվեաթերթիկից անվավեր են ճանաչվել 5-ը: Կողմ է քվեարկել 30-ը, դեմ՝ 53-ը:
Արթուր Վաղարշյանին այդ պաշտում առաջադրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Դրանից առաջ նախագահն առաջարկել էր Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: ԱԺ-ն ապրիլի 16-ի փակ քվեարկությամբ Հովհաննիսյանին չէր ընտրել այդ պաշտոնում:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...