news.am-ը գրում է.
Բավականին դրական աճ ունի մշակող արդյունաբերության ոլորտը, այն պարագայում, երբ հանքարդյունաբերության ծավալները անկում են ապրում: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ապրիլ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին.
«Կարծում եմ, որ առաջին հերթին պետք է կենտրոնանանք ավելի ամփոփ տեղեկատվության վրա, որը ունենք առաջին եռամսյակի հետ կապված: Առաջին եռամսյակում մենք գրանցել ենք 7.1 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ, եւ ունենք բավականին լուրջ կառուցվածքային փոփոխություններ հենց այդ ներքին արդյունքի ձեւավորման առումով»,- ասաց Ավինյանը։
Նա նշեց, որ դվար է ասել, որ որոշ ժամանակ անց ցուցանիշի բարձրացում կլինի, բայց տենդենցը դեպի դրականն է, եւ հնարավոր է, որ ավելի բարձր ցուցանիշներ գրանցվեն. «Կարծում եմ, որ դրական պրոցես է գնում, եւ մենք հուսով ենք, մոտակայում տարբեր փաթեթներով եւ տարբեր ծրագրերով այս ցուցանիշները բարելավվել եւ ավելի ներառական դարձնել, սա է մեր հիմնական նպատակը լինելու: Տենդենցը դրական է, եւ կարծում ենք, որ այսպես պետք է շարունակվի:
Նշենք, որ մայիսի 27-ին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ապրիլ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 9.2 տոկոս: