Գլխավոր Սպորտ Բաքվում Sport24-ի լրագրողից վերցրել են Մխիթարյանի մարզաշապիկը, երբ ցանկացել է մուտք գործել...

Բաքվում Sport24-ի լրագրողից վերցրել են Մխիթարյանի մարզաշապիկը, երբ ցանկացել է մուտք գործել ստադիոն

1537
0

Armsport.am-ը գրում է.

Եվրոպա լիգայի եզրափակիչը քիչ անց կմեկնարկի:

Բաքվի «Օլիմպիական» ստադիոնում մրցելու են «Արսենալը» և «Չելսին»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու խաղին՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Ինչպես հայտնում է Sport24-ը, կայքի լրագրող Յարոսլավ Կուլեմինային չեն թողել մուտք գործել մարզադաշտ Հենրիխ Մխիթարյանի խաղաշապիկով:

Պատճառն այն է եղել, որ այդ մարզաշապիկով խաղադաշտ ներս մտնելը հակասել է Ադրբեջանի օրենքներին: