Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժողովուրդ». ՍԴ դատավորի ընտրությանը պատգամավորներից մեկը քվեարկել է Չաք Նորիսի օգտին

«Ժողովուրդ». ՍԴ դատավորի ընտրությանը պատգամավորներից մեկը քվեարկել է Չաք Նորիսի օգտին

1519
0

 

«Ինչպես հայտնի է` երեկ 53 դեմ, 30 կողմ ձայների հարաբերակցությամբ Արթուր Վաղարշյանը չընտրվեց որպես ՍԴ դատավորի թեկնածու, և իշխանական խմբակցությունը հերթական անգամ մերժեց դատավորի թեկնածուին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քվեաթերթիկների թվում կա նաև անվավեր ճանաչված մեկ քվեաթերթիկ. բանն այն է, որ դրա վրա գրված է եղել «Չաք Նորիս»:

Ի դեպ, հիշեցնենք, որ Չաք Նորիսի օգտին մի խումբ անձինք «քվեարկել էին» նաև 2013թ. նախագահական ընտրություններում և քվեաթերթիկը լուսանկարել, տեղադրել համացանցում:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ժամանակավոր Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանից մեկնաբանություն ստանալ, սակայն վերջինս նշեց. «Չեմ կարող հարցին պատասխանել, քանի որ քվեարկությունը գաղտնի է»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: