Գլխավոր Լուրեր Մամուլ «Փաստ». Մանիպուլյատիվ հեղափոխությունը շարունակվում է

«Փաստ». Մանիպուլյատիվ հեղափոխությունը շարունակվում է

0
923

Շատերը կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց դատական համակարգը՝ հայտարարված տնտեսական հեղափոխու­թյան ձախողման հետևանքով: Ինչքանով է իրական այս վարկածը, պնդումներ անել չեմ կարող, մյուս կողմից՝ նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ անցած մեկ տարում տնտե­սության մեջ իրական առաջընթաց չկա, նույ­նիսկ կարելի է վստահաբար պնդել, որ տնտեսության նախկին կառուցվածքը ոչ մի­այն չի փոխվել, այլ անգամ չի ուրվագծվել դրա այլընտրանքը:

Անցած մեկ տարում մարդկանց կյանքի որակը չի լավացել, իհարկե՝ դա չի խանգարում, որ Նիկոլ Փաշինյանը, նախկին վարչապետների օրինակով, շարունակի «վիճա­կագրական» կամ «մանիպուլյատիվ» հեղա­փոխությունը:

«2019-ի ապրիլին ունենք 9,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցա­նիշ՝ նախորդ տարվա ապրիլի 7,3 տոկոսի ֆոնին», – օրերս ֆեյսբուքում գրել է վարչա­պետ Նիկոլ Փաշինյանը:

«Թափ ենք հավաքում», – նշել է Հայաստա­նի կառավարության ղեկավարը:

Այսպիսով՝ մենք ապրում ենք երկու Հայաստաններում: Մեկն իրական Հայաստանն է, որի տնտեսությունը դոփում է տեղում, իսկ հասարակության մեծամասնությունն ապրում է աղքատության շեմին, մյուսը՝ վիրտուալ Հայաստանը, որտեղ «թափով» տեղի է ունենում տնտեսական հեղափոխություն: Ի դեպ, փորձագետները տնտեսական աճը շատ բարձր չեն համարում՝ նշելով, որ երկրի տնտեսական պոտենցիալը շատ ավելի մեծ է:

Այլ խոսքով՝ տնտեսագետները ակնարկում են կառավարության գործունեության անարդյունավետ լինելու մասին: Տնտեսական աճի ներառականությունն ապահովելու համար պետք է քաղաքականություն, ուժեղ թիմ, քա­ղաքական կամք՝ բոլոր ռիսկերը հնարավորինս չեզոքացնելու համար: Այս բաղադրիչ­ներից որևէ մեկն այս պահին չկա, իսկ վի­ճակագրական թվերը վարչապետի կողմից օգտագործվում են՝ հանրային կարծիքը մանիպուլացնելու նպատակով:

Ուշագրավ է, որ հասարակությանը մանիպուլացնելու հարցում կաբինետի նույնիսկ պրոֆեսիոնալ անդամները Փաշինյանից հետ չեն մնում: «Միայն այն ծրագրերը, որոնցով ներդրողները դիմել են կառավարությա­նը՝ տեղեկացնելով իրենց առաջիկա ծրագ­րերի մասին, հինգ տասնյակից ավելի են: Ներդրումները եղել են, կան, իսկ ներդրումային ակտիվությունն ավելանում է ժամանակի ընթացքում»,- օրերս ասել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Ակնհայտ է, որ առանց ներդրումների տնտեսական հեղափոխության մասին խո­սելը նմանվում է ծաղրի, մյուս կողմից՝ Հա­յաստանում հավատարմագրված դեսպան­ների հետ վերջին հանդիպմանը նույնիսկ Փաշինյանն անուղղակիորեն խոստովանեց, որ ներդրումների ծավալով Հայաստանի կա­ռավարությունն առայժմ ոգևորված չէ:

Եթե ամիսներ առաջ իշխանությունները ներդրումային միջավայրի ձևավորման համար խո­չընդոտ էին համարում նախկին խորհրդա­րանը, հիմա էլ՝ ներդրումային բում են խոս­տանում դատաիրավական ռեֆորմից կամ անցումային արդարադատության գործիքակազմի կամ վեթինգի կիրառումից հետո»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: