Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժողովուրդ». Ուշագրավ դեպք՝ ՊԲ զորամասերից մեկում. սպան 11 մարտական մեքենաներից հանել է...

«Ժողովուրդ». Ուշագրավ դեպք՝ ՊԲ զորամասերից մեկում. սպան 11 մարտական մեքենաներից հանել է բենզինը և բաքի մեջ ջուր լցրել, հարուցվել է քրգործ

798
0

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի Հանրապետության իրավապահներն օրերս ուշագրավ դեպք են բացահայտել ՊԲ զորամասերից մեկում:

Մասնավորապես իրավապահները ՊԲ զորամասերից մեկում ստուգումներ են իրականացրել ու բացահայտել, որ այդ զորամասի սպան 11 մարտական մեքենաներից հանել է բենզինը և բաքի մեջ ջուր լցրել: Ավելին՝ իրավապահները պարզել են, որ այդ ամենի հետևանքով 11 մարտական մեքենաներ տեխնիկական խնդիրնե­րի առաջ են կանգնել, և որոշում է կայացվել դրանք չշահագործել:

Հայաստանի Հանրապետության Քննչա­կան կոմիտեից հաստատեցին կատարվածի մասին մեր տեղեկությունները՝ հայտնելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քննությունը շարունակվում է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: