Գլխավոր Քաղաքական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

0
806

Hetq.am-ը գրում է․

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։

ԱԺ խոսնակը հիշեցրեց, որ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, եթե մանդատից հրաժարված պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում գրավոր դիմումով հետ չի վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ, ինչի վերաբերյալ խորհրդարանի կայքում կազվում է համապատասխան արձանագրություն։

Տեղեկացնենք, որ Թուխիկյանն այս պահին ԱԺ նիստերի դահլիճում է։