Գլխավոր Լուրեր «Արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերամստիճանը կբարձրանա». Գագիկ Սուրենյան

«Արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերամստիճանը կբարձրանա». Գագիկ Սուրենյան

0
1478

Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Հարավից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հունիսի 1-5-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի հունիսի 4-5-ին, Արարատյան դաշտում և Երևանում հասնելով +36․․․+37 աստիճանի։ Չնայած սպասվող շոգերին, հունիսի 2-5-ին հանրապետության առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։

Հունիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից 1-2 աստիճանով բարձր, իսկ տեղումների քանակը նորմայի սահմաններում։