Գլխավոր Լուրեր Խորհրդարանում ստեղծվել է Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով

Խորհրդարանում ստեղծվել է Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով

0
1429

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ՀՀ ազգային ժողովում ստեղծվել է քննիչ հանձնաժողով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Խորհրդարանի նիստում հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ազգային ժողովի 47 պատգամավորի դիմում-պահանջով ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, իրավունքի ուժով ստեղծվել է քննիչ հանձնաժողով 2016-ին ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով: Քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը»,-ասաց Միրզոյանը:

Ազգային ժողովի նախագահը նաև տեղեկացրեց, որ պատգամավորների մեկ քառորդի թվի պահանջով կստեղծվի հանձնաժողով, որը կուսումնասիրի ջրային ռեսուրսների հարցը:

Մայիսի 20-ին հրավիրած խորհրդակցության ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, որ հասունացել է ժամանակը՝ 2016թ. Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և բոլորին հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար: