Գլխավոր Լուրեր Պատահարներ Երևանյան բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածները 2 եւ 3 տարեկան երեխաներ...

Երևանյան բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածները 2 եւ 3 տարեկան երեխաներ են

868
0

Մայիսի 31-ին, ժամը 13:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նիկողայոս Տիգրանյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ: Այս մասին NEWSMAG.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Բնակարաններից մեկի ծխահարված բնակիչները՝ Է. և Մ. Ն.-երը (ծնված 2017 թ. և 2016 թ.), հոսպիտալացվել են «Մուրացան» հիվանդանոցային համալիր: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:24-ին, մարվել՝ 14:40-ին: Բնակարանում այրվել է մահճակալ, և ջերմահարվել է հյուրասենյակը՝ մոտ 15 քմ: