Գլխավոր Լուրեր Հեքիաթների հերոսներ, փուչիկներ, խաղեր. ՀՀ նախագահի նստավայրը հունիսի 1-ին փոքրիկներինն է

Հեքիաթների հերոսներ, փուչիկներ, խաղեր. ՀՀ նախագահի նստավայրը հունիսի 1-ին փոքրիկներինն է

0
809

ՀՀ նախագահի նստավայրի դարպասները հունիսի 1-ին բացվեցին երեխաների ու նրանց ծնողների առաջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը Բաղրամյան 26 հասցեում երեխաներին էին սպասում գունավոր փուչիկները, պղպջակներն ու հեքիաթների հերոսները:

«Այսօր մեր նպատակն է Բաղրամյան 26-ում, ՀՀ նախագահի նստավայրում ուղղակի ասել, որ երեխաներն ապրում են Հայաստանում, կան երեխաներ, ծնվում են երեխաներ։ Ամեն օր շփվելով երեխաների հետ մեր ամենօրյա գործում, մենք ամրապնդում ենք այդ հավատը, այդ ուժը, որ հանուն երեխաների պետք է կրենք այդ պատասխանատվության համոզմունքը, որպեսզի կերտենք և արարենք երջանիկ անհատներ, երջանիկ մարդիկ։ Ուզում ենք, որ յուրաքանչյուր մարդ կրի և ամրապնդի այդ պատասխանատու լինելու համոզմունքը»,- ասաց Սիմոնյանը:

Հանրապետության նախագահի նստավայրի բակում փոքրիկների համար կազմակերպվել էինժամանցային և ուսուցողական խաղերՆրանք հնարավորություն են ունեցել նաև դիտել սիրելիհեքիաթների բեմականացումները՝ Մանկապատանեկան թատրոնի սաների կատարմամբ: