VNews.am-ը գրում է.
Ամերիկուհի մոդել և դերասանուհի Կինսի Վոլանսկիի ինստագրամյան էջն արգելափակվել է սոցիալական այդ ցանցի ադմինիստրացիայի կողմից:
Վոլանսկին այն գեղեցկուհին է, որ երեկ խաղադաշտ էր մտել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Տոտենհեմ» – «Լիվերպուլ» հանդիպման ժամանակ: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն այդ մրցավեճում առավելության էր հասել 2-0 հաշվով:
Հիշեցնենք՝ այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնի խաղադաշտ ներխուժած երկրպագուհու ինքնությունը, զգալիորեն աճել էր «Ինստագրամում» նրա հետևորդների թիվը: Վոլանսկիի ինստագրամյան էջին հաշված ժամերի ընթացքում բաժանորդագրվել էր ավելի քան 2 մլն մարդ:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...