Գլխավոր Սպորտ Հայտնի են դարձել Ռեյեսի ողբերգական մահվան մանրամասները

Հայտնի են դարձել Ռեյեսի ողբերգական մահվան մանրամասները

1316
0

Հայտնի են դարձել ավտովթարի մանրամասները, որի արդյունքում մահացել է իսպանացի ֆուտբոլիստ Խոսե Անտոնիո Ռեյեսը։ Այդ մասին տեղեկացնում է diariodesevilla.es-ը։

Ավտովթարը տեղի է ունեցել հունիսի 1-ի կեսօրին Սևիլիա-Ուտրերա մայրուղու մի հատվածում: Ռեյեսին պատկանող «Mercedes Brabus S550» մակնիշի բարձր արագությամբ ընթացող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել բետոնե բլոկներին, մի քանի անգամ շրջվել, ապա այրվել:

Ռեյեսի հետ միասին մահացել է նաև նրա 23-ամյա զարմիկը՝ Խոնաթան Ռեյեսը։ Ավտոմեքենայում եղել է նաև նրա ևս մեկ զարմիկը, որին հաջովել է դուրս գալ մեքենայից․նա բազմաթիվ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց։ Նա 60 տոկոս այրվածք է ստացել։

Հայտնի է, որ ղեկին եղել Ռեյեսը։ Վթարի պատճառը եղել է արագության գերազանցումը՝ մոտ 200կմ/ժ։