Ինչպես տեղեկացնում է Calciomercatoweb-ը, Մադրիդի «Ռեալը» սահմանել է ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերային արժեքը:
«Արքայական ակումբը» 28-ամյա ֆուտբոլիստին գնահատել է 230 միլիոն եվրո, ինչն ավելին է, քան նախորդ տարի ֆրանսիական ՊՍԺ-ն վճարել էր բրազիլացի հարձակվող Նեյմարի համար՝ 222:
Բեյլի տրանսֆերով հետաքրքրված են «Տոտենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը» և Մյունխենի «Բավարիան»: