Գլխավոր Սպորտ ՈւԵՖԱ-ն հրապարակել է ակումբային վարկանիշային աղյուսակը․Ռեալն առաջինն է

ՈւԵՖԱ-ն հրապարակել է ակումբային վարկանիշային աղյուսակը․Ռեալն առաջինն է

712
0

ՈւԵՖԱ-ն հրապարակել է ակումբային վարկանիշային աղյուսակը ավարտված մրցաշրջանի արդյունքում։

6-րդ տարին անընդմեջ առաջին տեղը պահպանում է Մադրիդի «Ռեալը» (146.000 միավոր)։ Երկրորդ տեղ է բարձրացել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» (138.000)՝ հետ թողնելով Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային» (128.000) եւ Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյին» (127.000)։

Տասնյակում են նաեւ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» (124.000), անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» (106.000), իսպանական «Սեւիլիան» (104.000), Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ն (103.000), Լոնդոնի «Արսենալը» (101.000) եւ պորտուգալական «Պորտուն» (93.000)։

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլը» 22-րդ տեղից բարձրացել է 11-րդ տեղ (91.000)։