Գլխավոր Տնտեսական Խոսվում է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման մասին. սա շատ լավ նորություն է. ՀՀ...

Խոսվում է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման մասին. սա շատ լավ նորություն է. ՀՀ վարչապետ

0
879

News.am-ը գրում է․

Հայաստանում շատ բարձր են գնահատում Էռնեկյան ընտանիքի գործունեությունը եւ կարող ենք միանշանակ ասել, որ առնվազն երկու ոլորտում Էռնեկյան ընտանիքի եւ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործունեությունը ՀՀ-ում ունեցել են եւ ունեն շրջադարձային նշանակություն: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողովում» իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, առաջինը «Զվարթնոց» օդանավակայանն է, որի կառավարումն ստանձնել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը. «Այս ընկերության գալով օդային ուղեւորափոխադրումների ոլորտում նոր մշակույթ է հիմնադրվել ՀՀ-ում: Մենք տեսնում ենք, որ այն համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ դեռ համոզված ենք, որ առաջիկայում այն մեզ հպարտանալու նորանոր առիթներ կտա:

Երկրորդ ոլորտը, որտեղ Էռնեկյան ընտանքի գործունեությունը շրջադարձային նշանակություն ունեցավ,  գինեգործությունն է: Այսօր գինեգործությունը Հայաստանում շատ բուռն զարգացում է ապրում: Գինեգործության վերածննդի բնագավառում Էռնեկյանների ներդրումն անգնահատելի է: Շատ մեծ էներգաիա տվեց ոլորտին «Կարաս» ընկերության հիմնադրումը եւ «Կարաս» գինու թողարկումը ՀՀ-ում»,-ասաց Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով Էռնեկյան ընտանիքին: Նա հիշեցրեց, որ պատահական չէ, որ Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի ազգային հերոս է:

Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ այն ծրագրերը, որոնց մասին խոսվում է, անպայման իրաականություն կդառնան:

Վարչապետն ընդգծեց, որ օդային փոխադրումները Հայաստանի համար ունեն ռազմավարական նշանակություն, քանի որ ՀՀ-ն կիսաշրջափակված իրավիճակում է. «Իհարկե, այս ոլորտում արդեն իսկ կան գոհացուցիչ արդյունքներ եւ մենք նայում ենք ապագային, ձեւավորում ենք, ձեւավորել ենք ապագայի օրակարգը»:

Նա հավելել է, որ հիմա խոսվում է «Զվարնոց» օդանավակայանի ընդլայնման մասին, որովհետեւ շտ լավ նորություն է, որ «Զվարնոցը» հասնում է իր թողունակության մաքսիմում ծավալին: