Գլխավոր Սպորտ Պաշտոնական. Յովիչը տեղափոխվեց Ռեալ

Պաշտոնական. Յովիչը տեղափոխվեց Ռեալ

724
0

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է «Այնտրախտի» հարձակվող Լուկա Յովիչի տրանսֆերը գնելու մասին:

«Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը Յովիչի տրանսֆերի արժեքի և պայմանագրի ժամկետի վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չի հաղորդում:

Ըստ Marca-ի տեղեկատվության՝ 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն արժեցել է 60 միլիոն եվրո:

Հավելենք, որ ավարտված մրցաշրջանում Լուկա Յովիչը Բունդեսլիգայի և Եվրոպա լիգայի 36 խաղում դարձել է 27 գոլի հեղինակ: