Գլխավոր Լուրեր Պատահարներ Խոշոր կարկուտը հողին է հավասարեցրել Ամասիայի զանքատարածությունները (տեսանյութ)

Խոշոր կարկուտը հողին է հավասարեցրել Ամասիայի զանքատարածությունները (տեսանյութ)

1374
0

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում այսօր՝ ժամը 19:30-ի սահմաններում, ուժգին կարկտահարություն է եղել, որ տեւել է մոտ կես ժամ։ Հայտնում է Shantnews-ը։

Կարկուտի հետևանքով ամբողջությամբ վնասվել են մի քանի բնակավայրերի պտղատու ծառերն ու բանջարաբոստանային կուլտուրաները:

Մասնավորապես՝ Բյուրակն, Արեգնադեմ, Գտաշեն, Ջրաձոր, Բանդիվան համայնքներում կարկուտը հողին է հավասարեցրել աշնանացան ցորենի ցանքատարածություններն ու բազմամյա ցանովի խոտաբույսերը:

Կարկուտը եղել է բավականին խոշոր, որ ուղեկցվել է ամպրոպով, քամու ուժգնացմամբ ու կայծակով:

Նշենք, որ այսօր շուրջ 15 րոպե կարկուտ է տեղացել նաեւ Լոռու մարզում, որի հետեւանքով վնասել են մեքենաներ, այգիներ, արտեր։